Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունիս / 2020 : 13-09

91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից (Տեսանյութ)

«Քիչ առաջ, Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս գրվեց կորոնավիրուսից բուժված 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց բժիշկներին և ասաց, որ իր նկատմամբ շատ ուշադիր են եղել և որ նման հոգատար բժշկություն ինքը ոչ մի տեղ չի տեսել:

Ռոզա Մարտիրոսյանն ունի 5 երեխա, 32 թոռ ու ծոռ: Ասում է, որ ժամանակին քույրական տեխնիկումում է սովորել և իր բնակավայրում՝ Նորագավիթում, շատերին է բժշկական օգնություն ցուցաբերել: Բացի դա, նաև դերձակի մասնագիտություն ունի և իրեն բուժող բժիշկներից մեկին խոստացել է հագուստ կարել:

Իսկ թե ումից է կորոնավիրուսով վարակվել, Ռոզա Մարտիրոսյանը չգիտի, բայց նշում է, որ հարևանների մեջ վարակվածներ եղել են, նույնիսկ թոռն է վարակվել, որն իր հետ չի բնակվում:

Ռոզա Մարտիրոսյանը Արտաշատ բժշկական կենտրոնից դուրս գրվեց ներկաների ծափերի ներքո, իսկ հիվանդանոցի բակում նրան սպասում էին հարազատները»:

 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Դիտվել է 7926անգամ
Վերջին լուրեր