Հաջողությունը հավերժ չէ. Գոհար Իգիթյան
Ելակետ լրատվականի/ Yelaket.am-ի զրուցակիցն է դերասանուհի Գոհար Իգիթյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը ամենասիրելի հեղինակի, արվեստի, քաղաքականության և ընտանիքի ամրության մասին:
-Ո՞վ է Ձեր ամենասիրելի հեղինակը:
-Ինձ համար որպես դերասանուհի ամենասիրելի դրամատուրգը Շեքսպիրն է,իսկ բանաստեղծը՝ Պարույր Սևակը:
-Ո՞րն է Ձեզ համար լավ ֆիլմը:
-Բերկմանի «Աշնանային սոնատը»:
-Համամիտ եք, որ մարդիկ լինում են կամ հիասքանչ, կամ հիմար...
-Անմեղ հիմարն էլ երբեմն կարող է հաճելի լինել:
-Ըստ Ձեզ՝ քաղաքականությունն ու արվեստը համատեղելի են:
-Ես կարծում եմ՝ արվեստը քաղաքականության հետ համատեղելի չէ:
-Ի՞նչ է հարկավոր կնոջը, որպեսզի զգա կյանքն ամբողջությամբ:
-Կինը նախ պիտի սիրի, սիրված լինի և կայացած իր մասնագիտության մեջ:
-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի դերասանուհին:
-Դերասանուհին պիտի լինի անկեղծ իր և իր հանդիսատեսի համար:
-Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:
-Ինձ միայն կարող է հունից հանել սուտը և դավաճանությունը:
-Սե՞րն է ընտանիքի ամրության գրավականը:
-Սերը և ընտանիքի, և բոլոր հարաբերություների գրավականն է:Սիրող մարդիկ շատ բարի են լինում:
-Ու՞ր են տանում բոլոր ճանապարհները:
-Շատ տարբեր կողմեր են տանում:Ուղղակի դու պիտի ընտրես քեզ համար ո՞րն է կարևորը, և ի՞նչն է քեզ համար այս կյանքում առաջնայինը:
-Հաջողության Ձեր բանաձևը:
-Հաջողությունը բանաձև չունի, այն կամ կա, կամ չկա: Հաջողությունը հավերժ չէ:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: