11 / Հունիս / 2020 : 15-35

Հաջողությունը  հավերժ  չէ. Գոհար Իգիթյան

Ելակետ   լրատվականի/ Yelaket.am-ի   զրուցակիցն   է  դերասանուհի   Գոհար   Իգիթյանը, որը  կիսեց   մեզ հետ   իր   խոհերը   ամենասիրելի   հեղինակի, արվեստի,  քաղաքականության   և  ընտանիքի ամրության   մասին:

-Ո՞վ   է   Ձեր  ամենասիրելի   հեղինակը:

-Ինձ   համար  որպես   դերասանուհի   ամենասիրելի   դրամատուրգը   Շեքսպիրն  է,իսկ բանաստեղծը՝ Պարույր  Սևակը:

-Ո՞րն    է  Ձեզ   համար  լավ   ֆիլմը:

-Բերկմանի   «Աշնանային սոնատը»:

-Համամիտ  եք,  որ  մարդիկ   լինում  են   կամ   հիասքանչ, կամ   հիմար...

-Անմեղ    հիմարն  էլ  երբեմն   կարող  է  հաճելի  լինել:

 

-Ըստ    Ձեզ՝   քաղաքականությունն    ու  արվեստը   համատեղելի  են:

-Ես կարծում   եմ՝  արվեստը   քաղաքականության  հետ  համատեղելի   չէ:

-Ի՞նչ   է   հարկավոր  կնոջը, որպեսզի  զգա   կյանքն  ամբողջությամբ:

-Կինը   նախ   պիտի  սիրի, սիրված   լինի   և  կայացած  իր   մասնագիտության  մեջ:

-Ի՞նչ   հատկանիշներով   պետք   է  օժտված   լինի  դերասանուհին:

-Դերասանուհին  պիտի  լինի  անկեղծ  իր և  իր հանդիսատեսի  համար:

-Ի՞նչը   կարող  է  Ձեզ  հունից  հանել:

-Ինձ  միայն  կարող  է  հունից  հանել  սուտը  և  դավաճանությունը:

-Սե՞րն   է   ընտանիքի   ամրության  գրավականը:

-Սերը  և  ընտանիքի,  և   բոլոր  հարաբերություների  գրավականն  է:Սիրող  մարդիկ  շատ բարի   են  լինում:

-Ու՞ր    են   տանում  բոլոր  ճանապարհները:

-Շատ  տարբեր  կողմեր  են  տանում:Ուղղակի   դու  պիտի  ընտրես  քեզ  համար  ո՞րն  է կարևորը, և  ի՞նչն   է   քեզ  համար  այս  կյանքում  առաջնայինը:

-Հաջողության   Ձեր   բանաձևը:

-Հաջողությունը   բանաձև   չունի, այն   կամ   կա, կամ  չկա: Հաջողությունը  հավերժ  չէ:

 

Նյութը   պատրաստեց   Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 253625անգամ
Վերջին լուրեր