11 / Հունիս / 2020 : 20-12

Հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնք 38 աստիճանից բարձր ջերմություն չունեն․ բժիշկ

Հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնք 38 աստիճանից բարձր ջերմություն չունեն: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը:


Գևորգյանը նշեց, որ հոսպիտալացման ենթակա չեն նաև այն հիվանդները, որոնց արյան թթվածնով հագեցվածությունը կազմում է 93 և ավելի տոկոս կամ շնչառական շարժումների թիվը րոպեում 22-ից պակաս է։

«Այն վարակակիրները, որոնք ավելի լավ վիճակում են, ենթակա են բուժապահովման պոլիկլինիկաների կողմից։ Այդ մեծ աշխատանքի մի ահռելի բաժին դրված է շտապ բուժօգնության ուսերին, քանի որ հիվանդները ինչ-ինչ պատճառներով չեն ուզում պոլիկլինիկա դիմել, չեն ուզում սպասել կամ երբեմն պետք է լինում հոգեբանական աջակցություն ցույց տալ նրանց։

Մեր որոշ գործընկերներ աշխատանքի են անցել կորոնավիրուսային կենտրոններում, այդ պատճառով շտապ օգնության բժիշկների քանակը պակասել է, բայց ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ բացը կզգացվի»,- ասաց նա՝ հավելելով, որ կանչերի թիվը աճել է, մեծ մաս են կազմում այն անձինք, որոնք ջերմում են, սակայն նրանց մոտ կորոնավիրուսը չի հաստատվել:

Դիտվել է 15747անգամ
Վերջին լուրեր