31 / Մարտ / 2020 : 23-12

Արցախում նախագահական ընտրություններում առաջատարը Արայիկ Հարությունյանն է. խոսնակ

 

Այս պահի դրությամբ Արցախում մշակած քվեաթերթիկների արյդունքներով Արայիկ Հարությունյանն առաջատարն, նա ստացել է  33 000  ձայն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները:

«60 հազարից ավելի քվեաթերթիկ մշակվել է, դրանցից  33 000 ձայն ստացել է  Արայիկ Հարությունյանը: Դեռ 15 000 քվեաթերթիկ պետք է մշակվի, որպեսի ընտրություններն առաջին փուլով ավարտվեն: Այս 15 000 մեզ 5 000 ձայն է պետք»,- նշեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է  16 300 ձայն, երրորդ տեղում  Վիտալի Բալասանյանն է, նա ստացել է 8 600 ձայն»,- ասաց նա:

Author's cover photo
Ամսաթիվ 31 / Մարտ / 2020 : 23-12
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 7997անգամ
Վերջին լուրեր