12 / Հունիս / 2020 : 12-33

Արդյո՞ք հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղցի չի hանգեցնում.  Պարզաբանում է Թորոսյանը

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միֆ է որակում այն պնդումը, թե հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղց է առաջացնում:

Այս մասին Թորոսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Չի բերում, դա հերթական միֆն է: Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չէ խոսքը, բայց սովորական քաղաքացիների մոտ թթվածնային քաղցի չի բերում, որովհետև, միևնույն է, թթվածինն անցնում է դիմակով դեպի թոքեր, հետո արտաշնչվում է»,- ասաց նախարարը:

 

 

Դիտվել է 71767անգամ
Վերջին լուրեր