Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունիս / 2020 : 12-52

 Թորոսյանը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի բժշկական սորտավորման մասին

 

Կորոնավիրուսով վարակված և թեթև կամ միջին ծանրության դեպքերով անձինք իրենց բուժումը կստանան տանը և հիվանդանոցից դուրս կգրվեն ծանրության աստիճանի թեթևացումից հետո:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հարցին՝ արդյոք այս ընթացքում արդեն իրականացվո՞ւմ է բժշկական սորտավորում, Թորոսյանն ասաց. «Դա մեզ մոտ և ամբողջ աշխարհում կիրառվող քաղաքականությունն է: Բժշկական սորտավորումը օգտագործվում է միշտ եւ օգտագործվելու է, այլ կերպ կոչվում է տրիաժ, որը հենց սկզբից էլ իրականացվել է։ Երբ պացիենտի վիճակի գնահատականից հետո որոշվում է, թե ինչ բուժօգնություն պետք է իրեն ցուցաբերվի։

Հիմա տրիաժի սկզբունքներն այնպիսին են, որ թեթեւ եւ միջին ծանրության դեպքերը բուժում ստանալու են տանը, դուրս են գրվելու նաեւ ծանրության աստիճանի թեթեւացումից հետո»։

Լրագրողի դիտարկմանը, որ համայնքներում ավելի թույլ է հսկողությունը, Թորոսյանն ասաց. «Պոլիկլինիկաները հիմնականում համայնքային ենթակայության են եւ պետք է ուժեղացնեն պոլիկլինիկական համակարգը»։

Դիտվել է 11314անգամ
Վերջին լուրեր