01 / Ապրիլ / 2020 : 05-43

Գիտնականները անվանել են խոնավության մակարդակը, որը նվազեցնում է COVID-19-ի ակտիվությունը․ «ՌԻԱ Նովոստի» 

Օդի 40%-60% հարաբերական խոնավության դեպքում COVID-19 կորոնավիրուսը ցույց է տալիս մարդկանց վարակվելու նվազագույն ունակությունը՝ ասվում է Յելի համալսարանի գիտնականների կողմից հրապարակված ուսումնասիրություններում:

Վիրուսի վարքագիծը վերլուծելու ընթացքում հայտնի է դարձել, որ չոր օդը  նպաստում է վիրուսը վարակված անձից առողջ մարդու փոխանցմանը, ինչպես նաև նվազեցնում է շնչառական համակարգի ունակությունը՝ զտելու և արտանետելու պաթոգեն մասնիկները:

Բարձր խոնավությունը նույնպես արագացնում է վիրուսի տարածումը, քանի որ այն նպաստում է օբյեկտների մակերեսին և մարդու մարմնի վրա մանրէի ընկնելուն:

Գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել օդի խոնավացուցիչներ և պահպանել խոնավության մակարդակը  50%-ի չափով՝ միաժամանակ նշելով, որ նման միջոցը կօգնի նվազեցնելու վիրուսը օդով փոխանցելու ռիսկը, բայց ոչ կաթիլով: Արդյունավետ կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքերը մանրակրկիտ լվանալ և մաքրել ախտահանիչներով:

Դիտվել է 2141անգամ
Վերջին լուրեր