13 / Հունիս / 2020 : 16-22

Աշխարհի   ողբերգությունը   դեպի   ինքնասպանություն   ձգտող  մարդկության  մեջ   է. Ռուբեն   Բաբայանը

Ելակետ   լրատվականի/ Yelaket.am-ի  զրուցակիցն  է   Հովհ. Թումանյանի անվան  տիկնիկային  թատրոնի գեղարվեստական   ղեկավար  Ռուբեն   Բաբայանը,որը  կիսեց  մեզ  հետ իր խոհերը  հայի տաղանդի, արվեստի,  անարդարության    դեմ  պայքարելո ւ  և  փոխադարձ  սիրո  մասին:

-Հայի    տաղանդը    ճշգրի՞տ    գիտությունների    մեջ    է, թե՞  արվեստի:

Կարծում   եմ՝   տաղանդը   շատ   անհատական   հասկացողություն  է: Երբ  նայում   ես  տաղանդավոր   հայ   գիտնականների  կամ   արվեստի   գործիչների  ցանկը, հասկանում   ես, որ  հավասար   բաժանված  է  տաղանդը: Եվ, քանի  որ   գիտությունները   պահանջում   են  ավելի  մեծ   ֆինանսավորում՝  ի  տարբերություն   արվեստի, հայերը    արվեստի   բնագավառում   իրենց   շատ  ավելի  լավ   են   դրսևորել,ավելի  շատ  հայտնիներ  կան, քան միգուցե   գիտության  ասպարեզում:

 

-Բնական  եք  համարում, որ   արվեստի   որևէ   տեսակ   մեռնում   է:

-Եթե  արվեստի   որևէ   տեսակ   մեռնում   է,նշանակում   է, որ   դա  արվեստ   չէ   կամ դադարել  է  արվեստ  լինելուց, որովհետև  արվեստը   երբե՛ք   մեռնել  չի  կարող:

 

-Ո՞րն   է   անարդարությունների    դեմ  պայքարելու   Ձեր   եղանակը:

-Անարդարությունների   դեմ  պայքարելու  միայն   մի   եղանակ  գիտեմ, չմասնակցել անարդարություններին: Կարծում  եմ՝ սա   ամենաարդյունավետ   ձևն  է:

 

-Ինչի    համար  եք   ամենաշատն   ափսոսում:

-Ափսոսանքը   միշտ   արարքից   հետո   է  գալիս   և  հաճախակի   ափսոսում   եմ, որ  կարող  էի   միգուցե   ավելի   նրբանկատ  գտնվել,բարի գործ  անել, ուշադրություն  դարձնել, մարդկային  առումով   եմ   ասում, չեմ   արել  և  դա   ափսոսանք  է  առաջացնում:

 

-Ինչո՞ւմն   է   աշխարհի   ողբերգությունը:

-Աշխարհի   ողբերգությունը   դեպի   ինքնասպանություն   ձգտող  մարդկության  մեջ   է:

-Դիմախաղն  է  զրույցին   լրացնում, թե՞  զրույցը   դիմախաղին:

Դիմախաղն   է   զրույցին   լրացնում, որովհետև  զրույցը   շատ   բարձր   կատեգորիայի   մեջ  է  գտնվում, դիմախաղը՝  ցածր:

-Փոխադարձ   սիրո   դեպքում   ամեն   ինչ   արդարացվու՞մ   է:

-Արվեստի   տեսակետից   սիրո    դեպքում  ընդհանրապես  ամեն   ինչ   արդարացվում  է:

Արվեստի   ուսումնասիրման   միակ  երևույթը  մարդն  է, իսկ   պատկերացնել, որ   մարդը կարող  է  հետաքրքիր   լինել  առանց   սիրո, հնարավոր   չէ: Փոխադարձ, թե   ոչ, դա  այնքան  էլ   կարևոր   չէ:

 

-Ու՞ր   են   տանում   բոլոր   ճանապարհները:

-Եթե   ճիշտ  ես   ընտրում  ճանապարհները,ապա  բոլոր ճանապարհները  տանում   են   դեպի   ինքնաճանաչում, սրանից   ավելի  կարևոր   բան  չկա:

 

 

  Նյութը   պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:

Դիտվել է 42804անգամ
Վերջին լուրեր