Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հունիս / 2020 : 20-13

Ադրբեջանի քաղաքացու Արեգունի հասնելը բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում. Տիգրան Աբրահամյան

Yelaket.am-ներկայացնում է․

«Ես մտածում էի, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած և Արեգունի գյուղ հասած Ադրբեջանի քաղաքացու թեման լայն քննարկման առարկա կդառա առաջին հերթին անվտանգության սպառնալիքի առումով»,-այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Ցանցում որոշակի քննարկումներ եղավ, սակայն ներքաղաքական դաշտում ընթացող քննարկումների համեմատ այս թեման մի փոքր հետին պլան մղվեց:

Լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի, որ մի քանի ամիս առաջ, գրեթե նույն ուղղությամբ, ևս 1 նմանօրինակ դեպք է գրանցվել՝ կրկին սահմանի ապօրինի հատման ձևով, որի մասին տեղյակ չեմ, չեմ է հիշում՝ եղել է՞ պաշտոնական հաղորդագրություն այդ մասին, թե ուղղակի լուր է եղել, որը այդպես էլ չի հաստատվել:

Որոշակի հանգամանքներից ելնելով շատ չեմ ծավալվում վտանգների մասով, սակայն այս միջադեպը և մասնավորապես այդ քաղաքացու Արեգունի հասնելը բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում և ես հույս ունեմ, որ համապատասխան կառույցները լուրջ կուսումնասիրեն ադրբեջանցի քաղաքացու սահմանի հատման մանրամասները՝ բոլոր տեսանկյուններից:

Հարցադրումների հրապարակային արձագանք անհրաժեշտ էլ չէ, խնդիրը իրավիճակի վերաբերյալ պատճաշ հետևություններ անելն է»,-գրել Աբրահամյանը։

 

Դիտվել է 55479անգամ
Վերջին լուրեր