Կորոնավիրուսից պաշտպանվելու համար օդը որքա՞ն խոնավ պետք է լինի. Annual Review of Virology
Օդի 40-60 տոկոս համեմատական խոնավության դեպքում նոր կորոնավիրուսը հիվանդներից առողջներին է փոխանցվում ավելի հազվադեպ: Այս մասին հայտնում են Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնց կատարած նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Annual Review of Virology ամսագրում:
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ SARS-CoV-2-ի նման վիրուսները օրգանիզմը ավելի արդյունավետ է հաղթահարում օդի 50 տոկոս համեմատական խոնավության պարագայում: Իսկ ահա չոր սառը օդը նպաստում է COVID-19-ով հիվանդացության աճին:
Գիտնականների խոսքով՝ անցկացված հետազոտությունը թույլ է տալիս կապ գտնել եղանակի եւ հիվանդության տարածման միջեւ:
Մասնագետները խորհուրդ են տալիս կորոնավիրուսից պաշտպանվելու համար ձմռանն օգտվել օդի խոնավացուցիչներից եւ խուսափել նեղ եւ վատ օդափոխվող տարածքներից: