14 / Հունիս / 2020 : 12-04

ԱՄՆ գիտնականները պարզել են, թե արյան որ խումբն է կորոնավիրուսի նկատմամբ ամենաքիչ խոցելին

Արյան առաջին խումբ ունեցող մարդիկ ամենաքիչն են ենթակա կորոնավիրուսով վարակման: Նման եզրահանգման են եկել ամերիկյան 23andMe կենսատեխնոլոգիական ընկերության մասնագետները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրանց ուսումնասիրության նախնական արդյունքները, որին մասնակցել է ավելի քան 750 հազար մարդ, ցույց են տվել, որ առաջին արյան խումբը (O) նվազեցնում է վարակի հավանականությունը 9-18%-ով: Այս դեպքում ռեզուս գործոնը չի ազդում ոչ վիրուսի նկատմամբ խոցելիության, ոչ էլ դրա հետևանքով առաջացած հիվանդության ընթացքի ծանրության վրա: Տվյալները ճշգրտվում են քաշի, սեռի, մարմնի զանգվածի ինդեքսի, էթնիկ պատկանելիության և ուղեկցող պաթոլոգիաների հաշվարկով:

Մայիս ամսին Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել էր, որ կորոնավիրուսի համար ամենախոցելի արյան խումբը 2-րդ (A) խումբն է: Եվրոպացի բժիշկներն ու գիտնականները bioRxiv էլեկտրոնային գրադարանում հրապարակված հոդվածում հայտարարել են, որ իրենք մուտացիա են հայտնաբերել, որն արյան երկրորդ խումբ ունեցող մարդկանց կորոնավիրուսի նկատմամբ խոցելի է դարձնում:

 

Դիտվել է 99613անգամ
Վերջին լուրեր