Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունիս / 2020 : 12-28

Կորոնավիրուսի մուտացիան կարող է ազդել վարակման տեմպերի և համավարակի ընթացքի վրա. գիտնականներ

Ֆլորիդայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները հայտնում են, որ նոր տեսակի կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել, որի արդյունքում այն սկսել է ավելի հեշտ վարակել մարդկային բջիջները:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, գիտնականները նշում են, որ հավելյալ ուսումնասիրություն է անհրաժեշտ՝ պարզելու համար, թե արդյոք վիրուսի փոփոխությունն ազդել է համավարակի ընթացքի վրա: Թեև մասնագետներից առնվազն մեկը կարծում է, որ այն ազդել է վարակման ընթացքի վրա, ինչով էլ բացատրվում է Միացյալ Նահանգներում և Լատինական Ամերիկայում վարակման դեպքերի մեծ քանակը:

Ամերիկացի գիտնականների խոսքով՝ մուտացիան ազդում է վիրուսի ծածկույթի կառուցվածքի վրա, ինչով էլ պայմանավորված հեշտ է ներթափանցում բջիջների մեջ: Եթե այս տեսակետը հաստատվի, կապացուցվի, որ վիրուսի մուտացիան ազդեցություն է ունեցել համավարակի ընթացքի վրա:

Դիտվել է 32673անգամ
Վերջին լուրեր