15 / Հունիս / 2020 : 10-20

Արսեն Թորոսյանը հերթական փողոցի անունն է հրապարակել
 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական փողոցի անունն է հրապարակել. «ԱՐՄԱՎԻՐ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏ, ՍՈՒՐԲ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ Փ.»:

Ավելի վաղ Թորոսյանն իր էջում գրել էր. «Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար:

Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար»:

Դիտվել է 119963անգամ
Վերջին լուրեր