15 / Հունիս / 2020 : 11-21

 Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկներն արդեն անցել են աշխատանքի երեք ԲԿ-ներում

Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ:

Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ:

Եղբայրական Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Դիտվել է 11428անգամ
Վերջին լուրեր