15 / Հունիս / 2020 : 19-59

Վիրուսի մասնիկները երկար են մնում օդում․ Արսեն Թորոսյան

«Մի լավ լուր կա՝ դիմակների գները սրընթաց անկում են ապրում և մեր ներկրողները կարծում են, որ մոտական 1 ամսվա ընթացքում կհավասարվեն մինչ ճգնաժամային վիճակի գներին, այսինքն՝ կլինեն տասնյակ դրամների շրջանակում. ինչը մեկ խոչընդոտի վերացում է փաստացի»,- այսօր պարետան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև նշեց․ «Մի վատ բան եմ ուզում արձանագրենք՝ ունենք միջին տարիքի մահացության աստիճանական անկում, ինչը նշանակում է, որ մեր միջին տարիքի քաղաքացիները ևս պետք է անհանգստացած լինեն դիմակների կրումով՝ հենց իրենց համար:

Լինում են դեպքեր, որ իրենք նույնիսկ տեղյակ չեն իրենց քրոնիկական հիվանդության մասին: Մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ իրենք ունեն շաքարային դիաբետ, բարձր զարկերակային գերճնշում»։

Դիտվել է 22657անգամ
Վերջին լուրեր