15 / Հունիս / 2020 : 20-28

ՌԴ-ն կարողացել է հարթել կորոնավիրուսի հետևանքները․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարողացել է նախապես միջոցներ ձեռնարկել և հարթել կորոնավիրուսի համավարակի հետևանքները տնտեսության, ինչպես նաև սոցիալական ոլորտում,- գրում է Комсомольская правда։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարողացել է նախապես միջոցներ ձեռնարկել և հարթել կորոնավիրուսի համավարակի հետևանքները տնտեսության, ինչպես նաև սոցիալական ոլորտում։

Պուտինը նշել է, որ գլխավոր արդյունքը եղել է օգնության արդյունավետությունը և ժամանակին լինելը։ ՌԴ նախագահը շեշտել է, որ նման արդյունքի հասնելու համար հարկավոր է 2 խնդիր կատարել՝ ապահովել մարդկանց անվտանգությունը և նախապես միջոցներ ձեռնարկել։

«Ընդհանուր առմամբ, մեզ հաջողվում է դա անել։ Հարկավոր էր կոտրել համաճարակի տարածումը և նվազեցնել, հարթել դրա բացասական սոցիալական և տնտեսական հետևանքները»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը տնտեսական և սոցիալական ոլորտներին աջակցության համար ձեռնարկված միջոցառումների հարցով խորհրդակցության ժամանակ։

Պուտինը կարևոր է համարել այն, թե որքան շոշափելի և ժամանակին է եղել աջակցությունը երկրի քաղաքացիներին, ընտանիքներին, ձեռնարկություններին։

Դիտվել է 20449անգամ
Վերջին լուրեր