15 / Հունիս / 2020 : 20-49

Սա և քայլածների ողջ խմբակցությունը Հ.Յ.Դ. տառերի կողքի կետերն անգամ չեն կարող շարժել. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.

«Սա գիտե՞ք ով է։ Այո, ինքն է, Դանչկան։ Իսկ գիտե՞ք իրա «կուրատորը» քայլածներից ովա։ Ասեմ՝ իմ կումիռը, նույնինքը՝ ամենայն հայոց աներձագը։ Հիմա պատկերացրեք, «կարիկատուռայի տրյապկեն» (ծաղրանկարի լաթիկը) որոշելա խորտակի Հ.Յ. Դաշնակցությունը։ Պատկերացրեցի՞ք։ Չէ՞: Մի անգամ էլ փորձեք։ Չստացվե՞ց։ Մի շարունակեք, չի էլ ստացվելու։

Ախր սա չի էլ հասկանում, որ ոչ միայն ինքը, այլև քայլածների ամբողջ խմբակցությունը իրար հետ չեն կարողանալու Հ.Յ.Դ. տառերից հետո դրված կետերը տեղից շարժել։ Դա չի հաջողվել անել պատմական այնպիսի դեմքերի, որոնց անունները եթե գոռալով սրա կողքն ասես, կսկսի գիշերամիզությամբ տառապել։ Սույն ծանծաղամիտը կարծում է, որ դրսից, իսկ հիմա նաև ՀՀ պետբյուջեից իրա առաջ քցվող լափի դիմաց կարելի է հաչալ բոլորի վրա։ Ինչ ասեմ, երբ Աստված որոշում է մեկին պատժել, նախ զրկում է բանականությունից։ Սրա հարցում Աստված կարծես նաև հաջորդ մի քանի քայլերն էլ է արել»։

Բագրատ Եսայան

 

Դիտվել է 92294անգամ
Վերջին լուրեր