Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Ապրիլ / 2020 : 11-23

ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը

Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը, նրանք կանխատեսում են կորոնավիրուսի համավարակի ընթացքը տարբեր երկրներում:

«Ցանկանում ենք ընդգծել, որ իրական պատկերը կախված կլինի մարդկանց գործողություններից: Համավարակին դիմադրելու ուժգնությունը մեր ընտրությունն է, սակայն անգամ որոշակի մակարդակ ապահովելու դեպքում արդյունքը անորոշ է մնում», նշում են գիտնականները:

Ըստ COVID-19 Forecasting մոդելավորման հարթակի, Հայաստանում «ակտիվ վարակվածների (active infections)» քանակն այս պահին կարող է կազմել 3619 մարդ՝ ներառելով նրանց, որոնք չունեն որեւէ սիմպտոմներ եւ առայժմ վարակակիր չեն:

Ըստ մոդելավորման, համավարակի գագաթնակետում Հայաստանում կարող է վարակվել 43-ից 140 հազար մարդ կամ բնակչության 1.5-ից 4.7 տոկոսը:

Ըստ մոդելավորման, մինչեւ 2021 թվականը վարակվածների թիվը Հայաստանում կարող է տատանվել 1.3 միլիոն մարդուց մինչեւ 2.3 միլիոն մարդ կամ բնակչության 44-ից 80 տոկոսը:

Դիտվել է 67514անգամ
Վերջին լուրեր