17 / Հունիս / 2020 : 16-06

 Թորոսյանը վերջին նորություններն է հայտնում կորոնավիրուսի վերաբերյալ

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր:

Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:

Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:

Անխտիր բոլորս պետք է.

կրենք բժշկական դիմակ ամենուր,

հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,

պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Դիտվել է 36644անգամ
Վերջին լուրեր