Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2020 : 17-07

Երկրորդ հարկից ընկած 5-ամյա երեխան սանիտարական ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բկ է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած։

Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի բկ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։

Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյան

Դիտվել է 23574անգամ
Վերջին լուրեր