Մեքսիկացի գիտնականները վերծանել են 2000-ամյա առեղծվածային ժայռապատկերը

Մեքսիկայում հնագետները վերծանել են շուրջ 2000 տարվա պատմություն ունեցող ժայռապատկերը (պետրոգլիֆ), ինչի արդյունքում պարզվել է, որ հնում մարդիկ փորագրության երեք մեթոդների օգնությամբ պատկերել են հնագույն Մեզոամերիկայի ճշգրիտ քարտեզը:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով Մեքսիկայի Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտին, հայտնագործությունը տեղի է ունեցել հունիսի սկզբին Կոլիմա նահանգում: Առեղծվածային պատկերները փորագրվել էին Ֆուեգո դե Կոլիմա հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած բազալտի վրա:
Մասնագետները պարզել են, որ պատկերները մանրամասն քարտեզներ են՝ փորագրված քարափի վրա, և դրա համար կիրառվել է փորագրման առնվազն երեք մեթոդ:
Ինչպես հայտնում են մասնագետները, շրջանաձև գծերով նշված են եղել գետերը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քարտեզը ճշտորեն պատկերում է անգամ ժամանակակից բնապատկերը:
«Քար-քարտեզներն» օգնել են ղեկավարել հողային տարածքները: Բացի այդ, դրանք ծառայել են գիտելիքները մի սերնդից մյուսին փոխանցելու միջոց: