18 / Հունիս / 2020 : 08-36

 

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հունիսի 17-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությանը ուղղված հարցրեր:
Խորհրդարանականները նաև կիսվել են իրենց տեսլականով երկրի ներքաղաքական օրակարգի որոշ խնդիրների վերաբերյալ»,-  ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է 11075անգամ
Վերջին լուրեր