Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունիս / 2020 : 22-23

Գիտնականները հայտնել են՝ որն է երկարակեցության գլխավոր միջոցը. այն օգնում է տարեկան մոտ 4 մլն կյանք փրկել ողջ աշխարհում

Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների գիտնականները հայտնել են, որ ֆիզիկական ակտիվությունը վաղաժամ մահացությունը կանխելու գլխավոր միջոցն է:

Ինչպես փոխանցում է Medical xpress պարբերականը՝ վկայակոչելով գիտնականների հետազոտության արդյունքները, մարզումներն ամեն տարի շուրջ 4 մլն մարդու կյանք են փրկում: Մասնագետները վերլուծել են 168 երկրներում բնակվող մարդկանց տվյալները, որոնք հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդին, այն է շաբաթական 150 րոպե հատկացնել չափավոր ինտենսիվությամբ վարժություններ անելուն կամ 75 րոպե ակտիվ ինտենսիվությամբ:

Այս խորհրդին հետևողների թիվը զգալիորեն տարբերվում է երկրից երկիր՝ կազմելով 33%-ից (Քուվեյթ) մինչև 94% (Մոզամբիկ):

Պրազվել է, որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է երկարակեցությանը և 15 տոկոսով նվազեցնում վաղաժամ մահվան դեպքերի թիվը, ինչը համապատասխանում է տարեկան 3.9 մլն փրկված կյանքերի:

Նշվում է, որ այդ տոկոսն ավելի մեծ է ցածր եկամուտ ունեցող երկրներում (18%), քան արևմտյան երկրներում (14%): ԱՄՆ-ում տարեկան կանխվել է 140 200 մահ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 26 600:

Մասնագետների գնահատումների համաձայն՝ ֆիզիկական ակտիվության պակասի պատճառով ամեն տարի ողջ աշխարհում մահանում է 3.2 մլն մարդ:
 

Դիտվել է 13050անգամ
Վերջին լուրեր