20 / Հունիս / 2020 : 08-42

Առանց բժշկի ցուցման Դեքսամետազոն ընդունելը հավասար է չկանխամտածված ինքնասպանության. Արսեն Թորոսյան

Արդեն հայտնել էինք, որ ԱՀԿ-ն բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Դեքսամետազոն դեղամիջոցի կիրառման նախնական արդյունքները:

Հանրային ռադիոյի եթերում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան անդրադարձել է վերոնշյալ դեղամիջոցի օգտագործմանը:

«Դեքսամետազոնը մեր ռեանիմացիաներում ամենահաճախ օգտագործվող դեղերից է, մենք վաղուց ենք այն օգտագործում նաև կորոնավիրուսային պացիենտներին բուժելու համար:

Մեր բժիշկների համար դա նորություն չէ: Մեր քաղաքացիներն այժմ մեծ քանակով գնում են այդ դեղից: Ավելի վնասակար և չմտածված քայլ պարզապես անհնար է պատկերացնել...:

Առանց բժշկի ցուցման Դեքսամետազոն ընդունելը հավասար է չկանխամտածված ինքնասպանության»,- ասել է նախարարը:

Թորոսյանը նշել է, որ չկա այնպիսի սննդային հավելում, որ կանխագելում է կորոնավիրուսը, ուստի դեղատներից առանց բժշկի դեղատոմսի դրանք գնել և օգտագործել չարժե:

Եթերի ընթացքում Արսեն Թորոսյանը հայտնել է, որ բանակցություններ են տարվում արտադրողներից մեկի հետ՝ «Ռեմդեսիվիր»դեղամիջոցը ձեռք բերելու ուղղությամբ:

Դիտվել է 21036անգամ
Վերջին լուրեր