Կորոնավիրուսային իրավիճակը Արցախում

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից:
Կորոնավարակն առայսօր հաստատվել է 103 քաղաքացու մոտ, որից առողջացել են 65-ը: Այս պահին մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում:
Արցախի Տեղեկատվական շտաբ
