23 / Հունիս / 2020 : 21-22

Հասանովը դժգոհել է, որ շփման գծի երկայնքով տեղադրված սարքավորումների պատճառով չեն կարող հրազենով թիրախավորել հայերին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հեռարձակվող ռուսալեզու CBC ալիքի եթերում հայտարարել է, թե վերջին երկու տարիներին շփման գծում նկատվող համեմատական անդորրի գլխավոր պատճառներից մեկը Հայաստանին մատակարարված ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն են։ Ավելին, նա խոստովանել է, որ այդ սարքավորումների պատճառով չեն կարող թիրախավորել հայ զինվորներին:

Ըստ նրա, Միացյալ Նահանգներում իրենց հովանավորների շնորհիվ հայկական կողմը ռազմական նշանակության սարքավորումներ են ձեռք բերել և տեղադրել են դրանք ռազմաճակատի գծի երկայնքով։

«Խոսքը դիտարկման համակարգերի մասին է։ Հայերը այդ սարքավորումները տեղադրել և հետ են քաշվել, որպեսզի մենք չկարողանանք նրանց թիրախավորել հրաձգային զենքով», - ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։ Նրա խոսքով, ինքն այդ հարցով ԱՄՆ ներկայացուցիչներին, բաց որևէ հստակ պատասխան չի ստացել։ «Որևէ մեկը ինձ այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչպես են հայերը կարողացել ձեռք բերել դրանք», -ասել է նա:

Դիտվել է 48665անգամ
Վերջին լուրեր