24 / Հունիս / 2020 : 09-22

Երեւանում բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ տղաներ են ծնվել (լուսանկարներ)

«Սեբաստիա Ծննդատան» ֆեյսբուքյան էջը գրում է. «Սեբաստիա Ծննդատանը» հերթական եռատոնն է: Արդեն երկրորդ անգամն է, որ ծննդատան կոլեկտիվն ականատեսն ու անմիջական մասնակիցն է դառնում բնական ճանապարհով հղիացած եռյակի լույս աշխարհ գալուն: Թովմասյանների ընտանիքում այս օրերին աննախադեպ ոգևորություն է տիրում: Լույս աշխարհ են եկել նրանց որդիները՝ երեք ասպետ, երեք հենարան, երեք ապագա զինվոր…»

Մայրն իր երեք որդիների հետ այսօր է դուրս գրվել հիվանդանոցից: Զույգը եռյակից բացի մեկ դուստր ունի: Եռյակ տղաներին անվանակոչել են Հայկ, Հայկազ, Հենրի:

Դիտվել է 94231անգամ
Վերջին լուրեր