Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2020 : 08-59

 Հունիսի 25-ի աստղագուշակ

 

Խոյ

Սիրո և ընկերության մեջ ձեզ լիովին երջանիկ կզգաք: Կհայտնվեն նոր հնարավորություններ, բայց դրանց հետ մեկտեղ` նաև նախանձ մարդիկ: Խորհուրդ է տրվում զգուշանալ նրանցից:

Ցուլ

Այսճր Ցուլերի համար սիրո մեջ ամեն բան կլինի կանխատեսելի, երբ ինտուիցիան կթուլանա, և ոգևորությունը կլքի նրանց: Մի հանձնվեք։

Երկվորյակ

Սիրո հարցում ձեզ կօգնեն տարբեր խնջույքները կամ պարզապես զբոսանքի դուրս գալը: Հաջող օր է` ռոմանտիկայի, ֆլիրտի և սիրային խաղերի համար:

Խեցգետին

Ամենավտանգավոր օրերը ետևում են՝ նա ձեզ հետ է բոլոր հարցում: Ձեր հմայքը կօգնի շտկել սխալները: Սիրելիի հետ հարաբերություններում դրական արտահայտությունները կօգնեն բարձրացնել տրամադրությունը:

Առյուծ

Ժամանակն է, որ համարձակություն հավաքեք և անկեղծ զրուցեք սիրելիի հետ` վեր բարձրացնելով բոլոր ձեզ անհանգստացնող խնդիրները: Անկեղծությունը հրաշքներ կգործի: Իսկ միայնակներին խորհուրդ է տրվում ժամանակ չկորցնել` սկսելով սիրո փնտրտուքները:

Կույս

Ուշադրությունը մի կենտրոնացրեք խնդիրների վրա: Բառերը մեծ դեր կարող են ունենալ սիրո հարցում: Արտահայտեք ձեր մտքերը, կիսվեք ձեր սիրով:

Կշեռք

Սա ճգնաժամային պահեր կլինոն: Մի կորցրեք հավասարակշռությունը, մի եղեք էգոիստ: Պարզապես զինվեք համբերությամբ, և ամեն բան իր տեղը կընկնի:

Կարիճ

Այսօր լինելու է վառ, գունեղ անակնկալներով օր նշանի ներկավացուցիչների համար: Հետևեք սիրո հարցում ձեր ունեցած սկզբունքներին և համոզմունքներին: Հնարավոր են փոփոխություններ` դեպի լավը, ինտրիգներ, այնպես որ, չեք ձանձրանա:

Աղեղնավոր

Ժամանակն է նոր կյանք հաղորդելու ձեր հարաբերություններին: Մի վախեցեք էքսպերիմենտներից: Դրանք անհրաժեշտ են` հարաբերությունները բարելավելու, ավելի վառ տպավորությունների համար:

Այծեղջյուր

Այսօր բավականին դժվար է լինելու: Եթե ունենաք խանդի նոպաներ, փորձեք ամեն կերպ զսպել դրանք, իսկ միայնակներին խորհուրդ է տրվում չվախենալ մերժվելուց և անհաջողությունից:

Ջրհոս

Խոստումնալից օր է: Պայքարեք ձեր երջանկության համար, տրվեք ձեր էմոցիաներին: Հաջողությունը ձեր կողմում է:

Ձկներ

Ուշադիր եղեք, որ ձեզ խանդելու առիթ չտաք: Այսօր զինվեք զգուշավորությամբ: Խուսափեք բոլոր անհարմար իրավիճակներից, կոնֆլիկտներից և այլն:

Դիտվել է 23858անգամ
Վերջին լուրեր