Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2020 : 11-15

Գաբրիել Բալայանը մեկուսացել է, սակայն թեստի պատասխանը բացասական է

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է, սակայն օրեր առաջ հանձնած թեստի պատասխանը եղել է բացասական: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ և այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է և շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնեց Ստեփանյանը:

Խոսնակը նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով ԶՈՒ բոլոր օղակների անձնակազմի հետ ՊՆ ղեկավարության մշտական անմիջական շփումը, ելնելով ԶՈւ անձնակազմի առողջապահական անվտանգության պահպանմամբ՝ ռազմաբժշկական ընթացակարգերով սահմանված չափորոշիչներով որոշակի պարբերականությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը թեստավորվում է, Բալայանը օրեր առաջ էր թեստավորվել և պատասխանը բացասական էր:

Դիտվել է 16668անգամ
Վերջին լուրեր