25 / Հունիս / 2020 : 11-31

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում:

Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից:


Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113:


Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է: 

Արցախի Տեղեկատվական շտաբ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Դիտվել է 19451անգամ
Վերջին լուրեր