Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2020 : 11-55

«Երևանը կարծես դառնում է մի մեծ օջախ». Թորոսյանը կորոնավիրուսի տարածվածության մասին 

Երիտասարդների շրջանում կորոնավիրուսի տարածվածության տեմպը չի աճում։ Այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ ինչքան տարիքը նվազում է, այնքան նվազում է տարածվածության տեմպի աճը։

«Բայց աճ ունենք տարեցների մոտ՝ ինչքան տարիքը բարձրացնում է, այնքան տեմպն աճում է։ Ունենք նաև աշխարհագրական վերլուծություններ։ Ես մի անգամ պարետատան նիստում ասացի՝ օրինակ՝ Վանաձոր քաղաքում տեմպն աճել էր վերջին 2 շաբաթվա ընթացքում։ Երևանում տարբեր վարչական շրջաններում տարբեր տեմպեր են, բայց գնում է կայունացում։

Կարծես թե Երևանը դառնում է մի մեծ օջախ, որովհետև նախկինում մենք հիմնականում ակտիվ օջախներ ունեինք Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, հիմա այդպիսի տարանջատում պրակտիկորեն չկա։ Նույնը կարելի է ասել տարբեր ոլորտների մասին։

Մենք գիտենք, որ մեր հիմնական խնդիրները եղել են մեծ բռնկումները, վերջին շրջանում կարծես թե նման մեծածավալ բռնկումներ չկան, ասենք՝ 500 կամ ավելի մարդու վարակվածության դեպք որևէ հաստատությունում։ Այս առումով կարելի է ասել՝ վարակն  ամենուր է։ Եվ մենք կանոնները պահպանելով՝ ամենուր պետք է պաշտպանվենք»,- ասաց նախարարը։

Դիտվել է 25017անգամ
Վերջին լուրեր