02 / Ապրիլ / 2020 : 12-05

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի»․ նախարար

 

Կառավարության նիստում նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ երեկ կատարված փորձանմուշների արդյունքում ունենք 92 նոր դեպք։

«Ունենք 16 հաստատություն, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթև ձևերով պացիենտները, և թե՛ նրանք, ովքեր շփվել են հաստատված կոնտակտների հետ։ ՀՀ-ում արդեն 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով․․․ Հաշվի առնելով թվերի մեծացումը, որոշել ենք, որ ՀՀ ամենամեծ ԲԿ-ն նույնպես պետք է զբաղվի այս խնդրով, դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն է, որն այսօր ամբողջությամբ կդատարկվի ու կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց։ Դա մեզ թույլ կտա երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ»,- ասաց Թորոսյանը։

Դիտվել է 3599անգամ
Վերջին լուրեր