Ո՞ւր է Զաքիրը. Արդեն երկրորդ օրն է, ինչ Զաքիր Հասանովը չի երևում Ադրբեջանի լայն հանրությանը

Ադրբեջանի զինված ուժերի ղեկավրության շրջանում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտնի հարցազրույից հետո կարծես թե նա հայտնվել է լուսանցքում։
Արդեն երկրորդ օրն է, ինչ Զաքիր Հասանովը չի երևում լայն հանրությանը, այն դեպքում երբ բացվում են նորակառույց զորամասեր, որոնց բացումն ինչպես տարիներ ի վեր ընդունված էր, անում էր հենց Հասանովը։
Հունիսի 24-ի նորակառույց զորամասի բացումն արել է Ադրբեջանի ՊՆ նյութատեխնիկական ապահովման գծով նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովը։
Այսօրվա զորամասի բացմանը ներկա է եղել անձամբ Իլհամ Ալիևը , ում ուղեկցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը և պաշտպանության նախարարի տեղակալ, օդուժի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը:
Այս ամենն ավելի հետաքրքրական է դառնում Ալիևի այսօրվա մի հրամանագրով, որով պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Մուստաֆևին շնորհել է գեներալ-գնդապետի կոչում։
Այս ամենին նաև գումարվում է այն փաստը, որ Զաքիր Հասանովի մոտ մեկ ժամանոց հարցազրույցից և ոչ մի հատված չհայտնվեց ՊՆ-ի պաշտոնական կայքում։
Լավ, ո՞ւր է Զաքիրը, ի՞նչ է տեղի ունեցել հարցազրույցից հետո։
Թարմացում։ Հունիսի 23-ին ևս Զաքիր Հասանովը չի մասնակցել զորամասի բացմանը, կրկին Ֆուադ Մամեդովն է բացումն արել։
Փորձագետ Կարեն Հովհաննիսյան