25 / Հունիս / 2020 : 21-10

Ռեմդեսիվիրը ԵՄ-ի կողմից ճանաչվել է COVID-19-ի առաջին դեղամիջոց

Եվրոպայի առողջապահական կառույցը Ռեմդեսիվիր դեղամիջոցը ճանաչել է որպես կորոնավիրուսի բուժման առաջին դեղամիջոց, որը կօգտագործվի Եվրամիության տարածքում: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

Ապրիլին սկսված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռեմդեսիվիրի կիրառման դեպքում կորոնավիրուսով վարակված հիվանդն ապաքինվում է 11 օրում՝ կրճատելով բուժման ժամանակահատվածը: Ռեմդեսիվիրը կիրառվում է ներարկման միջոցով:

Այս դեղամիջոցը նախատեսված է 12 տարեկանից բարձր տարիքի վարակվածների համար, որոնք թթվածնի հավելումների պահանջ ունեն:

Ի սկզբանե՝ Ռեմդեսիվիրը մշակվել է Էբոլան բուժելու համար:

Դիտվել է 18959անգամ
Վերջին լուրեր