26 / Հունիս / 2020 : 09-07

«Հայաստանցուն էշի տեղ եք դրել...ստի վերջը 40 օր է». Մհեր Արմենիան՝ ՀՀ իշխանությանը

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) Ֆեյսբուքյան գրառմամբ մեկնաբանել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե՝ «Հայաստանում չկա սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ»:

Մհեր Արմենիան, մասնավորապես, գրել է. «Ամոթ ձեզ: Գոնե սուտ մի խոսեք...Հայաստանցուն էՇԻ տեղ եք դրել...Ինչ ուզում խոսում էք, մի բան չեք գիտակցում...Ստի վերջը 40 օր է»:

Ավելի վաղ էլ երգիչն անդարադարձել է Ազգային ժողովի կողմից գույքահարկի բարձրացման մասին նախաձեռնության ընդունմանը:

«Կերեք ազգին, քերեք մարդկանցից ինչ ունեն չունեն, տեսնենք վերջը ինչ է լինելու...»,- գրել է Մհերը:

Դիտվել է 95588անգամ
Վերջին լուրեր