Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Ապրիլ / 2020 : 13-24

Որքա՞ն երկար է կորոնավիրուսը մնում թղթադրամների վրա

Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցից գիտնականների խումբը պարզել է, թե որքան երկար է կորոնավիրուսը մնում թղթադրամների եւ բժշկական դիմակների վրա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են medrxiv.org-ում:

Այդ հետազոտության մասին իր գրառման մեջ պատմել է նաեւ վարակաբան Եգոր Վորոնինը:

Պարզվել է, որ կորոնավիրուսը մեծ կայունություն է ցուցաբերում +4 աստիճանի դեպքում. այդ դեպքում այն պահպանվում է մեկ շաբաթ: Իսկ +22 աստիճանի դեպքում մեկ օրում վիրուսի գրեթե կեսը մահանում է, 37 աստիճանի դեպքում՝ ընդամենը 2 ժամում:

+56 աստիճանի դեպքում վիրուսի քանակը նվազել է գրեթե 1000 անգամ կես ժամում, +70-ի դեպքում՝ ավելի քան 1000 անգամ 5 րոպեում:

Գիտնականները պարզել են նաեւ, թե որքան երկար է այն մնում սենյակային ջերմաստիճանում մակերեսների վրա.

  • Թղթի վրա առաջին վայրկյաններին վիրուսի քանակը նվազել է 100 անգամ, կես ժամում՝ եւս 100 անգամ: 3 ժամ անց գիտնականներին չի հաջողվել թղթի վրա կենդանի վիրուս գտնել,
  • Ծառի վրա վիրուսներն ավելի երկար են մնում. դրանց քանակը միանգամից նվազել է 10 անգամ, մեկ օրում՝ 10000 անգամ, երկու օրում վիրուսներ չեն հայտնաբերվել,
  • Թղթադրամի վրա 2 օր անց գիտնականները հայտնաբերել են վիրուսներ ոչ մեծ քանակությամբ, իսկ 4-րդ օրը դրանք արդեն չեն եղել,
  • Կտորի վրա վիրուսների քանակը միանգամից նվազել է 100 անգամ, մեկ օրում դրանք դեռ կարելի էր հայտնաբերել, իսկ երկու օր անց դրանք չեն հայտնաբերվել,
  • Ապակու վրա վիրուսների քանակը միանգամից նվազել է 10 անգամ, 4 օր անց դրանք չեն հայտնաբերվել,
  • Պողպատի եւ պլաստիկի վրա վիրուսների քանակը միանգամից նվազել է 10 անգամ, սակայն 4 օր անց գիտնականները դեռ ոչ մեծ քանակությամբ վիրուսներ են հայտնաբերել դրանց վրա,
  • Բժշկական դիմակը, պարզվել է, ամենահարմար վայրն է վիրուսի կյանքի համար. նույնիսկ մեկ շաբաթ անց դրա վրա մնում են վիրուսներ:

Ինչ վերաբերում է հակասեպտիկներին, գիտնականները վիրուսը տեղադրել են 70%-անոց սպիրտի, սպիտակեցնող լուծույթի, քլորգեկսիդինի եւ այլ հասանելի հակասեպտիկների մեջ: Այդ բոլոր նյութերում վիրուսը մահացել է 5 րոպեում կամ ավելի արագ:   

Դիտվել է 32289անգամ
Վերջին լուրեր