26 / Հունիս / 2020 : 21-38

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա և 6 դայակ կա

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա և 6 դայակ կա։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«64 հոգի էր թեստավորվել, դրական եղել է 15-ի մոտ։ Ինը երեխա և վեց դայակ։ Բոլորի վիճակը լավ է։ Երեխաները մանկատանն են բուժում ստանում, իսկ դայակներն՝ իրենց տներում»,- ասել է մամլո խոսնակը։

Դիտվել է 9345անգամ
Վերջին լուրեր