27 / Հունիս / 2020 : 19-25

Եթե հանցակազմ կլինի իմ գործողություններում, ես պատրաստ եմ պատասխան տալ. Թորոսյան

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատրաստ է պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար, եթե իր գործողություններում հանցակազմ լինի։ Այս մասին հունիսի 26-ին նախարարն ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Եթե հանցակազմ կլինի իմ գործողություններում, ես պատրաստ եմ պատասխան տալ, բայց թվերն ավելի քան խոսուն են, ինչքան էլ մենք ունենանք մեծ թվեր, որոնք  ուղղակիորեն կապված չեն նախարարության հետ, այլ մարդկանց  շարժունակության և հակահամաճարակային պարզ կանոնները պահպանելու, բուժօգնության առումով մենք լավագույն տեղերում ենք աշխարհում»,- ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է արձանագրել, որ իրենք ազնիվ են եղել թվերը ներկայացնելու հարցում։

Դիտվել է 16672անգամ
Վերջին լուրեր