Սիրելի գործից ոչինչ չհասկացողներ, վակցինան առաջիկա 1-2 տարում չի լինելու. Բժիշկ

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վակցինան պիտի լինի արդյունավետ և անվտանգ, ինչը նշանակում է, որ այն չի՛ լինելու արագ, ասենք՝ առաջիկա տարում։
Եթե ինչ-որ հրաշքով այն լինի 1-1,5 տարի անց, ու հնարավոր լինի արտադրել այնքան հեշտ, որքան՝ գրիպի վակցինան, ապա առնվազն 1 տարի կպահանջվի միայն, ասենք՝ Ռուսաստանի բնակչությանն անհրաժեշտ քանակն արտադրելու համար։
Այսպիսով, սիրելի գործից ոչինչ չհասկացողներ, վակցինան առաջիկա 1-2 տարում չի լինելու»: