29 / Հունիս / 2020 : 15-30

Հունիսյան ձյուն Չուկոտկայում. իշխանությունները որոշել են միացնել շրջանի ջեռուցումը (լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չուկոտկայի ինքնավար շրջանի Անադիրսկի շրջանում ձյուն է տեղացել, հաղորդվում է շրջանի Instagram-ի պաշտոնական օգտահաշվում, գրում է eadaily.com-ը։

«Հունիսյան ձյունը հասել է Կանչալան։ Լուսանկարն արվել է ամբողջ շրջանի ընտրատեղամասերում աշխատող կամավորների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ձյունը շուտով հալվել է, սակայն ցրտի պատճառով իշխանությունները որոշել են միացնել բնակելի տների ջեռուցումը։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այսօր Անադիրսկի շրջանում սպասվում է +1-+9 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի։

Դիտվել է 19431անգամ
Վերջին լուրեր