Հեպատիտ Ց-ի բուժման դեղորայքի առաջին չափաբաժինն արդեն Հայաստանում է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է: Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:
Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:
Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: