Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2020 : 10-33

Ադրբեջանի իշխանական կուլիսներում շրջանառվում է Զաքիր Հասանովին Քարամ Մութաֆևով փոխարինելու մասին լուրը

 

Ադրբեջանական բանակը թաղված է կոռուպցիայի մեջ, և որքան էլ որ փորձեն դա թաքցնել, միևնույն է ինչ որ խողովակներով դրա մասին լուրերը, փաստերը դուրս են գալիս և հասնելի դառնում։

Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանական կուլիսներում շրջանառվում է Զաքիր Հասանովին Քարամ Մութաֆևով փոխարինելու մասին լուրը։ Հենց այս ֆոնին էլ սկսվել է ակտիվորեն շրջանառվել բանակում առկա կոռուպցիոն սխեմաների, կաշառքների մասին լուրերը։

Սկսենք հերթով։

Ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Էլվին Ջահանգիրովը ապրիլի 30-ին նամակ է գրում պաշտպանության փոխնախարար Քարամ Մութաֆաևին։

Սպան գրում է, որ արդեն երեք ամիս է ինչ ծառայում է Նախիջևանում տեղակայաված հատուկ նշանակության զորամասում։ Ավագ լեյտենանտը նկարագրում է, թե ինչ անմարդկային պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը։ Սպան հանդիպում է խնդրել գեներալի հետ, որը տեղի չի ունեցել, ինչից հետո անցել է բանակում առկա կաշառակերության, կոռուպցիայի մասին բացեիբաց խոսալուն։

Բանից պարզվում է, որ թագավարակի համաճարակի ողջ ընթացքում սպայական կազմին ստիպել են մնալ զորամասերում, իսկ զորանոցներում չեն ապահովել ապրելու տարրական պայմաններ։ Բազմաթիվ են կոռուպցիայի դեպքերը։ Օրինակ Նախիջևանի կայազորում չգրված օրենք է, որ սպաների աշխատավարձից ամիսը 50 մանաթ պահվում է, և սա արվում է պետական մակարդակով, քանի որ այդ 50 մանաթը հանվում է սպայի քարտյին հաշվից։

Պարզվում է նաև, որ Ադրբեջանի կողմից այդքան թմբկահարվող նոր զորամասերի կառուցումն իրականացվում է սպաների հաշվին, ովքեր ամիսը 350-700 մանաթ են տալիս, որպեսզի զորամասերում փոխվեն դուռ ու լուսամուտ, տանիք, վերանորոգման աշխատանքներ իրականցվեն։ Եվ ով փորձի չտալ այդ գումարը, հեռացնում են այդ զորամասերից և ուղարկում համեմատաբար ավելի վատ պայմաններով զորամասեր։

Ավագ լեյտենանտ Էլվին Ջահանգիրովը բազմաթիվ հարցեր է բարձրացել, որոնց փոխանակ ընթացք տան, դրել և հեռացրել են սպային զինված ուժերից։ Պետք է ասեմ, որ այս սպան զինված ուժերում է 14 տարի, այսինքն իրեն դեռ վաղ տարիքից են պատրաստել որպես զինվոր և գործուղել բանակ։

Թեժ օրեր են սպասվում Ադրբեջանին։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է 43471անգամ
Վերջին լուրեր