02 / Ապրիլ / 2020 : 20-23

Այսօր գրեթե ողջ աշխարհում ոչ պաշտոնական հրադադար է, իսկ մենք երկու օր առաջ ականատես եղանք կրակոցների. Արարատ Միրզոյան

 

Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին դասը, որի մասին միշտ գիտեինք, հետեւյալն է, որ թշնամին քնած չէ, մեր նկատմամբ իր նկրտումներից չի հրաժարվել, եւ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք, քանի որ ամեն պահի նույնը կարող է կրկնվել եւ Արցախի, եւ Հայաստանի սահմանների ուղղությամբ: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Նույնիսկ այս օրերին, երբ գրեթե բոլոր հակամարտությունների պարագայում մեծ հաշվով ոչ պաշտոնական զինադադար է, որովհետեւ մի նոր թշնամի կա՝ կորոնավիրուսը, եւ մլորակը դրա դեմ է պայքարում, նույնիսկ այս օրերին, բառացիորեն երկու օր առաջ ականատես եղանք կրակոցների, խաղաղ, քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների»,-ասաց նա:

Դիտվել է 16672անգամ
Վերջին լուրեր