01 / Հուլիս / 2020 : 11-34

Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հուրախություն բոլորիս, առողջացել է 14 քաղաքացի:

Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:

«Արցախի տեղեկատվական շտաբ»

Դիտվել է 13268անգամ
Վերջին լուրեր