01 / Հուլիս / 2020 : 13-13

Ազգային գաղափարը կորցրած ժողովուրդը դառնում է բնակչություն. Մարկ Արեն

Դեպի Հավերժություն Ելակետ չգտած մշակույթը կփլատակվի փոփոխությունների ճնշման տակ...

 -Հաճախ կարելի է լսել այն հարցը, թե ինչպիսի՞ն պետք է լինի կայունությունը երաշխավորող հասարակական պայմանագիրը: Մինչև վերջերս շատերը օրինակ էին բերում ԱՄՆ սահմանադրությունը, բայց ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, նույնիսկ այն ֆիկցիա էր։ Պատասխանը կարող է փոքր-ինչ լղոզված թվալ, բայց իմ պատկերացմամբ հանրային օպտիմալ պայմանագիրը ազգային գաղափարի երջանիկ զավակն է։ Իսկ ազգային գաղափարը պետք է խմորվի մեր մշակույթի վրա, որը անհրաժեշտ է սերմանել։ Նույնիսկ բռնի ուժով. այլապես կփլուզվենք։ Հենց մշակույթի, այլ ոչ թե ազգային ինքնության. չէ՞ որ նրա բացակայությունը ոչ մի կերպ չխանգարեց Սինգապուրին, ինչպես նաև առկայությունը՝ ոչ մի կերպ չօգնեց Բանգլադեշին։ Այդ պատճառով հպարտանալ միայն ազգային ինքնությունով միևնույն բանն է, ինչ հպարտանալ, որ ծնվել է, խոսքի, երեքշաբթի օրը։

Այս միտքը Yelaket.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարկ Արենը և սիրով արձագանքեց հարցազրույցին։

-Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունում քննարկումներ են ընթանում ազգային գաղափարախոսության հայեցակարգի մշակման հետ կապված։ Պատրաստվում է նախնական փաթեթ, որը կներկայացվի հանրային լայն շրջանակների հրապարակային քննարկման համար։ Աշխատանքը դադարեցվել է համաճարակաբանական իրավիճակի պատճառով, սակայն ապագայում նախատեսվում է անցկացնել փորձագետների մի քանի հանդիպում փակ ձևաչափով: Ի՞նչ  եք  մտածում  այդ  մասին։

-Ես արդեն մի անգամ գրել եմ, որ ազգային գաղափարը ժողովրդի համար նույն է, ինչ մարդու համար իր հոգին։ Որովհետև հենց նա է դարձնում մեզ մարդ։ Եվ երբ նա հեռանում է, մարմինը վերածվում է կորացնող դիակի։ Ժողովուրդը մարդկանց ընդհանրություն է, որոնց միասնական է դարձրել ազգային գաղափարը։ Երբ այն վերանում է, ժողովուրդը նույնպես սկսում է գարշահոտել և դառնում բնակչություն։

-Ո՞րն  է  մեր  գոյություն  չունեցող  ազգային  գաղափարի  ամենակարևոր  խնդիրը։

-Աշխարհի մրրիկը դրդում է արմատական նորացնել մեր մոտեցումները մշակույթի հանդեպ։ Սրբագործելով նորը և նորացնելով Սրբությունը՝ նրանք կնպաստեն մեր ազգային խնդրի ըմբռնմանը։ Քանի որ Վեհափառ Մշակութային Աշխարհների առանձնահատկությունը կայանում է իրենց ինքնավերաիմաստավորման, հոգևոր կենտրոնի զննման և նրանից հեռանալու համար ապաշխարության կարողության մեջ։ Եվ այդ առաջնորդությունը նախասահմանված է այն ժողովուրդներին ու երկրներին, որոնք մյուսներից լավ կյանքի նոր ոճ կստեղծեն և կազատվեն տենդագին իրարանցումից՝ հանուն գործի։

-Եվ  դրա  առաջամարտիկները  կլինե՞ն  մեծ  պետությունները։

 -Կարծում եմ՝ ոչ։ Օրինակ, ԱՄՆ-ն իրենց ամբողջ նշանակությամբ, նման բանի զորությունը չունեն։ Քանի որ ամերիկյան մշակույթը դեռ չի աղացել այն ալուրը, որից կարելի կլիներ թխել նրա պատմական հիշողության հրոտակը, այլ միայն էֆեկտիվորեն մարմնավորում է մեր ժամանակի ոճն ու ոգին։ Ներառյալ սեփական քաղաքների ալան-թալանին սատար լինելու բարձր պատրաստակամությունը ինչի ականատեսը դարձանք մի ողորմելի ոչնչության պատահական, բայց օրինաչափ մահվանից հետո։ Բացի այդ, գերտերությունների մոտ մեծ են ոչ միայն հնարավորությունները, այլև իներցիան։ Ավելի շուտ այստեղ կարող է աշխատել Էռնստ Շումախերի «Փոքրը հիանալի է» կարգախոսը՝ հայերին հնարավորություն տալով առաջ անցնել և կրկին տանել իր հետևից ամեն մարդկությունը։

-Բայց ի՞նչն է մեր մշակույթի առանձնահատկոթյունը ,որը նրան հնարավորություն է տալիս դառնալ ապագայի գուշակը և նոր ոգու, գիտակցության  և  գոյության շարժիչ ուժը։

-Այն, որ նա սինթետիկ է և Հայկ նախահայրի ժամանակներից ցուցադրել է գալիք քաղաքակրթության ներկայացուցչի բազմաթիվ օրինակներ. ասիացու և եվրոպացու, ունիվերսալիստ ազգայնականի եւ հավատացյալ աթեիստի ցանկացած հասարակական կարգի պայմաններում և յուրաքանչյուր երկրում, որտեղ էլ չապրեր ճակատագիր բերումով։ Հենց մենք՝ բնածին կոսմոպոլիտները և միևնույն ժամանակ Նժդեհի ադեպտները, ռացիոնալիստները և միևնույն ժամանակ համոզված միստիկները, կատարյալ ենք առայժմ ոչ մեկի կողմից չձևավորված առաքելություն իրականացնելու համար, ինչը ենթադրում է անհատական և համայնքային գիտակցության ներդաշնակեցում և Արևմուտքի ու Արևելքի մերձեցում:

-Իսկ  ի՞նչ  է  հարկավոր անել։

-Դրա համար անհրաժեշտ է ժամանակակից քաղաքակրթական ձևերը լցնել նրանց հոգևոր իմաստի ըմբռնումով։ Պետք է թայֆայավարությունից անցնել մերիտոկրատիայի՝ բայց ոչ թե կապեր ու փող, այլ արժանիքներ ու ճիշտ երազելու ունակությունը ունեցող մարդկանց իշխանության, քանի որ ճիշտ երազելու կարողությունը իրականությունը փոխակերպող գլխավոր նախադրյալն է։

-Երազելու՞։

-Այո՛, երազելու։ Ապագայի մասին երազելը անչափ կարևոր է։ Առաջնորդը պետք է երազի։ Եվ Հայաստանը պետք է երազի դառնալ ոչ թե համաշխարհային առաջնորդ, այլ աշխարհի առաջնորդ։ Այն բանից, թե որքանով է նրա երազանքը ճիշտ, արմատավորված անցյալում, հաստատված ներկայում և նպատակասլաց դեպի ապագա, կարող է կախված լինել նրա ու մարդկության ճակատագիրը։

-Իսկ  ի՞նչ  նպատակներ  պետք  է  դնի  Հայաստանը։ Ինչի՞ մասին երազել։ Ինչի՞ն  ձգտել։  

-Այս հարցերի պատասխանները իրենց մեջ պարունակում են տեխնոլոգիաները եւ գիտությունը, ի դեմս մեր ժամանակի հիմնական միտումների' նյութի ոգեկերտվության և ոգու նյութականացման: Որպես առաջինի օրինակ ծառայում է մարմնի և հոգեկանի փոփոխություններին զգայուն «խելացի» հյուսվածքի տեխնոլոգիան, իսկ հոգու ռացիոնալացման հակընդդեմ գործընթացը ,որը արտացոլված էր Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» գրքի մեջ դրսևորվում է հոգեկան էներգիայի և գիտակցության թաքնված ուժերի հետազոտական եռուզեռում։ Բայց հետ միասին դրական ակնկալիքների, այդ երկու միտումները թաքցնում են իրենց մեջ եւ մեծ ռիսկեր: Այս առումով Մշակույթը պետք է զերծ պահի մարդկությանը բացվող հնարավորությունների չարաշահումից, քանի որ դրանք հղի կլինեն Հիրոսիմայից և  COVID 19-ից վտանգավոր հետեւանքներով։ Հետևաբար, մշակույթը պետք է բերի այդ միտումները ոչ թե նյութի, եւ ոչ թե հոգեկանի, այլ սոցիումի, այսինքն՝ մարդկանց:

 Դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է դառնա գիտության և տեխնոլոգիաների առաջատարներից մեկը, այլ նշանակում է, որ գիտելիքը համադարման չէ։ Քանզի, ի տարբերություն իմաստության, այն մարդուն չի տալիս գլխավորը՝ երջանկություն իմաստով լի կյանքից։

Բացահայտելով ատոմի պառակտման և գենային ինժեներիայի գաղտնիքը, այսինքն՝ կյանքի զանգվածային ստեղծման և ոչնչացման ունակ ուժերը, մենք մտանք Աստծո տարածք։ Թե ում որակով, աշակերտի կամ գողի, կախված է մեզ կպատժի, թե՞ կների։ Թե ինչպես է այս Գիտելիքը օգտագործվելու, կախված է Իմաստությունից։ Իմաստությունը .սա է կարևորը, որը Հայաստանը կարող է տալ աշխարհին՝ ցույց տալով արդար ճանապարհ՝ սկսած քաղաքականությունից՝ ներքին, արտաքին, վերջացրած մասնավոր կյանքով ընտանիքում։

-Լինելով գիտնական և արձակագիր՝ դուք սակայն գտնում եք, որ Հայաստանը պետք է առաջատար լինի ոչ թե գիտության կամ արվեստի, այլ սոցիալական ստեղծագործության շնորհի՞վ։

-Այո՛, որովհետև արվեստն և գիտությունը, ամեն մեկի գործը չեն։ Իսկ սոցիալական կյանքը վերաբերում է բոլորին։ Ես հավատում եմ, որ Ստեղծիչը ցանկանում է, որ սուրբ լինի ողջ մարդկային ցեղը։ Դրա համար անհրաժեշտ է, որ նոր, ինտեգրալ գիտակցությունը տիրի ամբողջ աշխարհին։ Բայց սկզբում դա պետք է անի ինչ-որ մեկը, առաջին ժողովուրդը։ Եվ չկա տարօրինակ բան, որ դա կլինի մի ժողովուրդ, ով առաջինն է ընտրել Քրիստոսին և որը կրկնեց Աստծու ճանապարհը դեպի Գողգոթա:

-Շինարարներից լսել եմ, որ շատ կարեւոր է ընտրել այն քարը, որը դրվում է հիմքի անկյունում վերցնելով իր վրա ապագա կառույցի ամբողջ ծանրությունը։ Ո՞րն է այն անկյունաքարը, ինչի  վրա  կկառուցվի  նոր  գիտակցության  տաճարը:

-Անկյունաքարը, որի վրա կկանգնեցվի նման գիտակցության տաճարը, կլինի հասարակական կարքի նոր ձևը, որի դեպքում մարդիկ մանիպուլյատիվ պտուտակներից կվերածվեն կենդանի սոցիալական օրգանիզմի ինտեգրալ մասնիկների:

 Եթե մյուս ժողովուրդները, տեսնելով, թե ինչպես ենք մենք ապրում, ասեն, « մենք էլ այդպես ուզում», ապա ընդօրինակելով մեր նոր սոցիալական կարգին, նրանք ստիպվսծ կլինեն նաև վերցնել մեր մշակութային իմաստությունը։

«Եվրոպայի ողբերգությունն այն է, որ նրա մշակույթը հիմնված է հունական, այլ ոչ թե հայկական մշակույթի վրա», - այս խոսքերը վերագրվում են Հենրի Շլիմանին, որն ամբողջ կյանք փնտրում էր հինավուրց Տրոյայի փլատակները:

Այս արտահայտությունը ոչ մի կերպ չի նվազեցնում էլինական փառահեղ մշակույթի նշանակությունը, ընդհակառակը, մեծարում է, քանի որ Հին Հունաստանի մշակութային մեծությունը դարձել էր խայծ եվրոպական քաղաքակրթության համար:

Եվ հիմնականում շնորհիվ հին հունական նվաճումների հոգևոր և մտավոր ոլորտներում, Եվրոպան հասավ իր մեծ հաղթանակներին։

Բայց միևնույն ժամանակ էլինյան քաղաքակրթական խայծը եվրոպացիներին տարավ հայկական արմատներից։

Շլիմանը, հնարավոր է իմացավ, որ բրիտներին և բասկերին հենց մեր հողն էր սնուցում։ Եվ որ ավելի ուշ ստատուսային նկատառումներից ելնելով՝ նրանք կտրվել են մշակութային արմատներից և զուգակցվել հունական հողին։

Մորը խորթ մորով փոխարինումը աղետ է, որն արտահայտվել է Եվրոպայի իր քրիստոնեական ծագումից հեռացման մեջ, իր բարոյական դեգրադացիայի տարրերով եւ արեւելքից եկած մարտահրավերների առջև կամքի բացակայությամբ: Գուցե խորաթափանց Շլիմանը դա կանխատեսել էր։

Բայց նախքան նոր սոցիալական մոդելի ստեղծումը, իր վրա նրա փորձարկումը եւ երրորդ հանրապետության քաղաքացիների հոգեւոր մակարդակի վրա «սոսնձումը», հարկավոր է մաքրել կեղտից այն, ինչը պետք է «սոսնձվի»։

-Եվ ինչի՞ց  սկսել։

-Պետք է սկսել ապաշխարությունից այն անարդարության, փարիսեցիության, կեղծիքի, որկրամոլության ու երկերեսանիության համար ,որոնք ներծծվել են մեր ինքնության մեջ։

Եվ այդ պատճառով մեր առաջին խնդիրը դա «ամոթ» հասկացության և «խիղճը վեր է օրենքից» սկզբունքի վերածնունդն է։

 Չէ որ հաճախ լինում է, երբ օրենքով թույլատրվածը, չի թույլատրվում խղճի թելադրանքով։ Օրենքն ընդամենը պաշտպանության երկրորդ գծի խրամատն է, երբ ճեղքված է խիղճը։

-Իսկ  ինչպե՞ս  սովորեցնել  ժողովրդին  ոչ  թե  օրենքի ,այլ  արդարության  իշխանությանը։

-Աճեցնել այն ընտանիքում և դպրոցում՝ գիտակցության մեջ ամրացնելով հոգևոր ճշմարտությունները, կավատությունը արհամարհելու և միմյանց հանդեպ հայերի ողորմության սերմանման միջոցով։

Մենք անողոք ենք մեկս մյուսի հանդեպ՝ գլորվելով դեպի «գոյատևում է ուժեղագույնը» ջունգլիների օրենքը։ Եվ պատճառը ոչ թե քաղաքական կամ տնտեսական իրողություններն են, այլ հոգևոր սխալները։

Կա մի հին լեգենդ, որ այն ժամանակ, երբ Բելը պաշարեց Երուսաղեմը հրեաները ապավինում էին արտաքին օգնության Եգիպտոսից։

Սակայն նրանց մարգարեն հայտարարեց, որ այս ներխուժումը Աստծո պատիժն է այն բանի համար, որ իրենք անտեսում են Թորայի հրահանգը յոթ տարին մեկ անգամ ազատ արձակել ստրուկներին։

Թագավորը լսեց ծերունուն և հրարամայեց ազատել ստրուկներին ու հաջորդ օրը Բելը հեռացավ Երուսաղեմի պատերից։

Բայց դա հրաշք չէր։ Արտաքին շրջափակումը շոշափելի է այն ժամանակ, երբ երկրի ներսում, նրա անապահով քաղաքացիներն իրենց զգում են աղքատությամբ և անարդարությամբ պաշարված։

Ուրեմն մենք էլ մեր արտաքին շրջափակումը կարող ենք խզել ոչ թե դիվանագիտության շնորհիվ կամ այլ  գործուն ապաշխարությամբ. հայերը պետք է դադարեցնեն միմյանց տանջելը։

- Ի՞նչ  պետք  է  անել  մասնավորապես։              

-Մասնավորապես, հայկական բիզնեսը պետք է հասկանա, որ ժամանակակից Հայաստանում կան ստրուկներ ՝ հազարավոր մարդիկ, որոնք աշխատում են ստրկական պայմաններում։ Եվ քանի դեռ օրենքը դանդաղեցնում է ոչնչացնել այդ ստրկատիրական համակարգը, բիզնեսը պետք է խեղդի այն սեփական ձեռքերով, արժանապատիվ աշխատավարձ տա և հազարավոր ընտանիքներ փրկի տառապանքներից։

Անկասկած կթվա, որ դա զգալի զոհաբերություն է։ Սակայն, միևնույն ժամանակ, հրեա ազնվականները հաշվի առնելով, Բաբելոնի զորքերը, զոհաբերեցին իր եկամուտների սովորությունների և կարգավիճակի մասը և ազատագրեցին ստրուկներին։ Քանի որ մասը ամբողջից քիչ է, նրանք տվեցին մասը, որ չկորցնեն ավելին։ Եվ բացի այդ տնտեսական զարգացումը սպառողական աճի հետևանքն է, որն իր հերթին ներկապված է մարդկանց զանգվածների եկամուտների աճի հետ։ Եվ եթե գումարների պտտման արագությունը գերազանցում է նրա եկամտաբերությունը, ապա որքան մեծ լինի վճարունակային պահանջարկը ,այնքան շատ կլինի գործարարների եկամուտը։ Խոսքս նրա մասին է, որ աշխատավարձերի բարձրացնումը պետք չէ դիտարկել իբրև բարեգործություն։ Եվ եթե դա չի արվում, ապա միմիայն այն պատճառով ,որ մեծամասնությամբ  ցեխավիկների և դալարների հոգեբանություն և գիտակցություն ունեցող գործարարների ագահությունը կարող է մրցակցի միմիայն նրանց տգիտության հետ։

-Արդյոք  դա  բավարա՞ր է։

-Ոչ, հասարակությանը համախմբելու համար ապաշխարության հետ մեկտեղ անհրաժեշտ են նաև խոհեմ քայլեր։ Ոչ մի կատարյալ համակարգ արդյունք չի տա, եթե չփոփոխվի մարդկային գործոնը։

Վատ մարդը կարող է խափանել ամենալավ պետության աշխատանքը։

 Ուստի ազգի ամենագլխավոր խնդիրը մեր գիտակցության այնպիսի փոփոխությունն է, որը թույլ կտա աճեցնել առաջնորդների նոր սերունդ՝ ապագա սերունդների մասին մտածող պետական գործիչների, փոխարեն քաղաքական գործիչների, որոնք մտահոգված են ապագա ընտրությունների ճակատագրով։

-Ինչո՞վ  է  պայմանավորված լինելու  մեր  գիտակցության  նման  փոփոխությունը։

-Մեր գիտակցության այս փոփոխությունը անքակտելիորեն կապված է լինելու հավատքի և պետության միջև հարաբերությունների ապաքինման հետ։

Կարծում եմ, որ իր մեջ Արևմուտքի և Արևելքի ներքին հաշտեցման առաքելության չհասկացումն հանգեցրեց մեր եկեղեցուն պետական կրոն կրողի կարգավիճակ տալուն, այսինքն՝ Արևմուտքի և Արևելքի միավորմանը ձևական ձևով՝ նրանց փոխընդունելի լինելու փոխարեն։

Սա էլ հանգեցրեց ավելի մեծ տարանջատման առաջընթացի եւ ավանդույթի, անհատի եւ Աստծո։

Ունենալով ֆորմալ քրիստոնեության ներկայությունը պետական հաստատություններում, մենք եկել ենք քրիստոնեական բարոյականության բացակայությանը պետական բոլոր էահիմքներում։

-Դուք կարծու՞մ եք, որ կրոնի՝ որպես հավատքի և էթիկայի տարանջատումը պետությունից զուտ հայկական գործ է ։

-Ճիշտ հակառակը՝ հայկականը սրբի ներթափանցումն է ամեն ինչի մեջ։ Հենց դրա համար էլ, պահպանելով կրոնի տարանջատումը պետությունից, անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը կրոնական բարոյականությունն ու էթիկան սոցիալական կյանքի բոլոր ոլորտ վերադարձնելու համար։ Քանի որ աշխարհիկ մարդկանց մոտ ել կա իրենց հոգեվոր ճշմարտությունը, իսկ կրոնականները նույնպես ունեն մոլորություն։

-Բայց  ո՞չ  միայն մենք  ենք  կանչված լինել արդարակյաց, ազնվացնել մեր գործողությունները, մտքերն  ու  զգացմունքները։

-Դա այդպես է, բայց, ի տարբերություն մյուսների, մենք կանչված ենք լինել ոչ միայն արդար: Առաջինը դառնալով քրիստոնյա ժողովուրդ՝ մենք մեզ վրա ենք բարդել լրացուցիչ ծառայության պատասխանատու բեռը՝ բացի մեր մտքերից, զգացմունքներից և գործողություններից, մենք պարտավոր ենք լինել ժողովուրդ-քահանա, որը կատարում է նոր քաղաքակրթության մերձեցման առաքելությունը։ Մի քաղաքակրթության, որը կդառնա ոչ միայն սոցիալական արդարության դարաշրջան, որտեղ մարդը ազատ կլինի շահագործումից, բայց նաև ոգով ստեղծման դարաշրջան - մտավոր և հոգեւոր էներգիաների յուրացման, նյութի փոխակերպման հարցում առավել հզոր ուժերի՝ ուժերի, շատ ավելի հզոր, քան ատոմային էներգիան կամ գենային դիզայնը։ Այս օրենքների ըմբռնման վրա կրթական համակարգ կառուցելը և այլ ազգերին սովորեցնելը.սա է հայերի խնդիրը որպես նոր ժամանակների քահանաների։

 Բայց ոչ թե տաճարի քահանաների, այլ կյանքի քահանաների, ովքեր գիտեն ժամանակակից աշխարհի խնդիրների լուծումը, հենվում են մեր՝ հայկական ոգու վրա, որը ի վիճակի է դառնալ գիտության և հավատքի, ժողովրդավարության և ավանդույթների, Արևմուտքի և Արևելքի մշակույթների ոգեշնչող և ուսուցողական սինթեզի հզոր գործոնը:

Երբ մենք կգիտակցենք մեր պատմական առաքելությունը մեր գլոբալ շնորհիվ Սփյուռքի ազգային տարածքում և սկսենք տարածել այս ինտեգրալ, բայց միեւնույն ժամանակ տրանսգրեդիումային մտածողության որակապես նոր ազդանշանը, ամբողջ մարդկության աշխարհայացքի եւ վերափոխման մեջ կարող է տեղի ունենալ որակական թռիչք։

 -Լինելով տնտեսագետ՝ դուք, այնուամենայնիվ, կարծում եք, որ դեպի ապագա  Ելակետը լինելու է  ոչ  թե  տնտեսությունը, այլ  մանկավարժությունը։

-Որովհետև լինելով տնտեսագետ ես գիտակցում եմ, որ ռոբոտների լայն կիռառումը կստիպի մարդկությանը զբաղվել ինչ-որ եզակի նոր բանով, ինչը դեռևս աներևակայելի կլինի ռոբոտների համար և ինչում նրանք դեռևս չեն կարողանա մրցակցել մեզ հետ: Եվ դա հույզական բանականություն է և սոցիալական հմտություններն են, որոնք պետք է ունենան երեխաները: Քանի որ նրանք ընկալում են նորը բոլորից արագ։ Վաղ մանկությունից կարելի է եւ պետք է դաստիարակել ուրախության պատկերացումը, որը տալիս է զննումը։ Եվ դա մարդկանց կպատրաստի արժեքների վերագնահատման, տեխնածին աշխարհի անսահմանափակ ընդլայնման իներցիայից դեպի հույզական ինչպես նաև հոգեւոր աճի քաղաքակրթություն եւ բնության հետ միություն անցնելու համար: Եվ հենց այդ պատճառով կրթությունը դառնալու է մեծ փորձություն։ Եվ եթե մենք չփոխենք ուսուցման եղանակները, ապա տարիներ անց մարդկությունը կլինի ծանր կացության մեջ։ Այն, թե ինչպես և ինչ ենք սովորեցնում - հնացել է հնացել է վաղուց: Եվ քանի որ մենք չենք կարողանա սովորեցնել երեխաներին մրցակցել ռոբոտների հետ, հետեւաբար, այն ամենը, ինչ մենք պետք է ուսուցանենք, կտարբերվի ռոբոտների մտածելակերպից: Ուսուցիչները պետք է դադարեցնեն պարզապես տալ գիտելիքներ։ Կրթության սխալ մոդելը հիմնված է տարբեր փաստերի հիշման եւ կրկնման վրա: Իրական կրթական մոտեցումը պետք է հիմնված լինի գոյություն ունեցող փաստերի վերլուծության և ընկալման վրա (լինի դա ճշգրիտ թե հումանիտար գիտություններում), ինչի արդյունքում պարզվում է, որ շատ փաստեր ավելի բարդ են, քան թվում է, և քննադատական վերլուծության կարիք ունեն։ Կրթության հիմնական նպատակն է մարդկանց սովորեցնել մտածել, այսինքն՝ քննադատաբար օգտագործել իրենց մտավոր ունակությունները, ինչ-որ ենթադրությունների եւ եզրակացությունների հասնելու համար: Միաժամանակ հասկանալով, որ ապագայում այդ եզրակացությունները կարող են թերի լինել, իսկ նոր տեղեկություները ու փաստերը կարող են անընդհատ փոխել այդ եզրակացությունները։ Եթե մարդը հասնում է այդ նպատակին, նա ոչ միայն բանիմաց է դառնում, այլև կարողանում է առաջնորդվել կյանքի կրիտիկական վերլուծությամբ, բազմակողմանիորեն տեսնել փաստերը, օրինակ՝ զերծ մնալ շահարկումներից ու դեմագոգիայից։ Իսկ լավ կրթված մարդիկ կարող են գոնե սխեմատիկ պատկերացնել, թե ինչպես է աշխատում գիտությունը։ Եվ ինչն է կարևորը, դրա հետ մեկտեղ մենք պետք է սովորեցնենք երեխաներին ինչ-որ եզակի նոր բան, մի բան, ինչը դեռևս աներևակայելի է ռոբոտների համար և ինչում նրանք դեռևս չեն կարողանա մրցակցել մեզ հետ: Եվ դա հուզական բանականությունն ու  սոցիալական հմտություններն են, որոնք պետք է ունենան երեխաները: Բայց նախ պետք է պատրաստել նոր ուսուցիչներ։ Դա նման է նրան, թե ինչպես քրիստոնեությունը քարոզելուց առաջ, անհրաժեշտ էր պատրաստել առաքյալներին, ովքեր ունակ կլինեին բացել ներկայի փտածությունը և ձևավորել ապագայի նպատակը։

-Ինչպիսի՞ն  է  Ձեր  վերաբերմունքը  «Ես բնիկ եմ  և  սա  իմ  քաղաքն  է»  կոչին։

 -Բացասական։ Ես դեմ եմ մարդկանց բնիկների կամ թլիկների բաժանելու նախաձեռնությանը։ Բայց միևնույն ժամանակ իբրև տնտեսագետ դեմ եմ նաև հարկային, այդ թվում՝ գույքահարկային ավանդույթներին։

-Ինչու՞։

-Կփորձեմ դիրքորոշումս հիմնավորել օրինակով։ Իմ և ձեր մոտ հարկերը վճարելուց հետո մնացել է 10 միլիոն։ Ես պահեցի իմ գումարը տանը, իսկ դուք կառուցեցիք տուն՝ աշխատանք տալով ճարտարապետներին, շինանյութ արտադրողներին, շինարարներին, վարորդներին և այլն։ Եվ որպես պատիժ դրա համար, ի տարբերություն ինձ, կսկսեք գույքահարկ վճարել արդեն իսկ հարկերից՝ «մաքուր» 10 միլիոնից։ Ցանկացած գույք մենք գնում ենք փողով, որից վճարվել են բոլոր հարկերը։ Բայց գնելով բնակարան, տուն, հողամաս կամ մեքենա, այդ գումարներից կրկին վճարում ենք նոր՝ այս անգամ գույքային հարկ։ Ինչը աբսուրդ է, քանի որ հանգեցնում է նույն եկամուտը կրկնակի հարկմանը։ Մի խոսքով, Կաֆկան հանգստանում է։

-Բայց  չէ՞ որ  գույքահարկը  ամբողջ  աշխարհում  ընդունված  կարգ  է։                                                                                                  

 -Մենք՝ գիտնականներս, հեղափոխությունների հետ մեկտեղ կոչված ենք փոփոխելու կայացած անմիտ և անհիմն կարգերը նույնիսկ, եթե նրանք ընդունված են թամամ աշխարհում։

Դիտվել է 74810անգամ
Վերջին լուրեր