Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2020 : 14-24

Ինչ արժեն Հայաստանում արտադրված կորոնավիրուսային թեստերը և որքանով են դրանք ճշգրիտ

«ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սպասում է  Առողջապահության նախարարության  թույլտվությանը՝  թեստերը կիրառության մեջ դնելու համար:

Գրությունը ստանալուց հետո սկսվելու է մեր թեստերի տրամադրումը ԱՆ-ին, որպեսզի այն բաշխվի համապատասխան լաբորատորիաներին»,- այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Առաքելյանը հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում կկարողանան նախօրոք հայտարարած օրական 2 հազար թեստից շատ թեստ պատրաստել. «Այս պահին մենք մոտ 6000 թեստ ունենք պահեստավորված, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանանք մատակարարել»:

Խոսելով  որակի և արդյունավետության մասին՝  Առաքելյանը նշեց, նեղ լաբորատոր փորձարկումների արդյունքում ստացել են մոտ 98-100 տոկոս ճշգրտություն՝ համեմատած ներկրված թեստերի հետ։

Առաքելյանը խոսեց նաև թեստերի արժեքի մասին՝ հայտարարելով, որ կառավարությունից 250 հազար դոլարի նյութեր են ստացել, որպեսզի մատակարարեն 100 հազար թեստ. «Թեստի արժեքը կազմում է 2,5 դոլար:

 Առաքելյան նշեց, որ շուկայի՝ իրենց կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ մեկ թեստի միջին արժեքը Հայաստանից դուրս մոտավորապես 10 դոլար է:

 

 

 

 

Դիտվել է 41057անգամ
Վերջին լուրեր