03 / Ապրիլ / 2020 : 00-24

Երրորդ մահվան դեպքն այսօր կորոնավիրուսից

 

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ,  կորոնավիրուսային հիվանդությունից մահացել էին  78-ամյա  եւ 68-ամյա պացիենտներ։   Մահվան դեպքերի թիվը դարձավ 7։

Դիտվել է 4254անգամ
Վերջին լուրեր