Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունվար / 2020 : 09-44

Դադիվանքն իր գեղեցկությամբ

 

Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999 թվա­կա­նին։ Մաս­նա­գետ­նե­րի մի­ջամ­տու­թյան կա­րի­քը խիստ զգաց­վում էր հա­մա­լի­րի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում, որ­տեղ ար­ձա­նագր­ված մեծ ճեղ­քը լուրջ վտանգ էր հոգևոր կա­ռույ­ցի հե­տա­գա ճա­կա­տագ­րի հա­մար։ Վե­րա­կանգ­նող ճար­տա­րա­պետ Սամ­վել Այ­վա­զյա­նը տե­ղե­կաց­նում է, որ առ­կա տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով փոր­ձել են փր­կել ա­վեր­վող հա­մա­լի­րը։ Այդ օ­րե­րին ոչ բա­րե­կարգ ճա­նա­պարհ կար, ոչ մի­ջոց­ներ, ո­րոնց պատ­ճա­ռով էլ աշ­խա­տանք­նե­րը մնա­ցել են կի­սատ: ՙՇատ տար­բեր բար­դու­թյուն­նե­րի հան­դի­պե­ցինք, տար­բեր խն­դիր­նե­րի՝ թե՜ ֆի­նան­սա­կան, թե՜ տեխ­նի­կա­կան, ճա­նա­պարհ­նե­րի հետ կապ­ված՝ գնալ գա­լու խն­դիր ու­նեինք։ Մի խոս­քով՝բա­վա­կա­նին բարդ էր, և այդ ժա­մա­նակ սկ­սած վե­րա­նո­րո­գու­մը տևեց մոտ 3-4 տա­րի և ընդ ո­րում չա­վարտ­վեց՚,- ա­սում է նա:

2015-ին վերս­կս­վել են վա­նա­կան հա­մա­լի­րի նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը` վան­քի հոգևոր հո­վիվ Հով­հան­նես քա­հա­նա Հով­հան­նի­սյա­նի ջան­քե­րով։ Մինչ այդ ար­տա­սահ­ման­ցի մաս­նա­գետ­նե­րի ներգ­րավ­մամբ պե­տու­թյու­նը վե­րա­կանգ­նել էր որմ­նան­կար­նե­րը, պատ­վի­րել հա­մա­լի­րի վե­րա­կան­գն­ման նա­խագ­ծե­րը։ Եվ ա­հա 2016-ին բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով մեկ­նար­կել է Դա­դի­վան­քի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու ամ­բող­ջա­կան վե­րա­կանգ­նու­մը, օր­հն­վել Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դի ձե­ռամբ։ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի խոս­քով՝ պատ­մա­կան Դա­դի­վան­քի վե­րա­կանգ­նումն ա­ռա­քե­լու­թյուն է, ո­րին շա­տերն են ու­զում մաս­նակ­ցել: ՙԱյս 4 ե­կե­ղե­ցի­նե­րից ա­ռա­ջինն է, որ օ­ծում ենք, և երևի սրա մեջ էլ խոր­հուրդ կա՝ հենց Աստ­վա­ծած­նով սկ­սե­ցինք։ Մյու­սը Սուրբ Նշան ե­կե­ղե­ցին է, կող­քի­նը՝ Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը, իսկ եր­րոր­դը, որ ա­մե­նա­կարևորն է, Սուրբ Դա­դիի ե­կե­ղե­ցին է՝ հենց ա­ռա­քյա­լի ա­նու­նով։ Ի­հար­կե, շնոր­հա­կալ ենք բա­րե­րա­րին, ճար­տա­րա­պե­տին, շի­նա­րա­րին, հոգևոր հով­վին, նաև բա­րե­րա­րի ըն­կեր­նե­րին, որ հա­մա­կար­գել են այս աշ­խա­տանք­նե­րը՚,- ա­սում է սր­բա­զան հայ­րը։

13-րդ դա­րի կա­ռույ­ցը ոչ թե պար­զա­պես բա­րե­կարգ­վել, այլ վե­րա­դար­ձել է նախ­կին տես­քին։ Մաս­նա­գետ­ներն ա­սում են՝ նախ­կի­նում ե­կե­ղե­ցին մեծ ծա­վա­լով չի նո­րոգ­վել։ Ըստ վե­րա­կանգ­նող ճար­տա­րա­պետ Սամ­վել Այ­վա­զյա­նի՝ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րից ա­ռաջ կա­տա­րել են գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, նաև հա­մե­մա­տել նմա­նա­տիպ կա­ռույց­նե­րի հետ, որ ամ­բող­ջու­թյամբ պահ­պան­վի ե­կե­ղե­ցու ճար­տա­րա­պե­տա­կան դի­մա­գի­ծը: ՙՆմա­նա­տիպ կա­ռույց­նե­րի հետ հա­մե­մա­տու­թյուն­նե­րը մեզ թույլ տվե­ցին ե­կե­ղե­ցին բե­րել իր նախ­կին տես­քին,- ա­սում է նա։ -Ոչ թե մենք վե­րա­կանգ­նե­ցինք ե­կե­ղե­ցին մեր են­թադ­րյալ տես­քով կամ կան­խա­վար­կա­ծով, այլ իս­կա­պես բե­րել ենք նախ­կին տես­քին։ Այ­սինքն, կա­ռուց­ման սկ­բից ևեթ ին­քը ու­նե­ցել է այս տես­քը՚,-նշել է Սամ­վել Այ­վա­զյա­նը։

Վար­դե­նիս-Մար­տա­կերտ ճա­նա­պար­հի շա­հա­գործ­մամբ Դա­դի­վան­քի այ­ցե­լու­նե­րի թի­վը շեշ­տա­կի ա­ճել է։ Զբո­սաշր­ջա­յին ո­լոր­տի փոր­ձա­գետ Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը նկա­տել է, որ վեր­ջին տա­րի­նե­րին նաև հյու­րե­րի սպա­սարկ­ման ուղ­ղու­թյամբ ճա­նա­պար­հի եր­կայն­քով դրա­կան տե­ղա­շարժ կա։ Տու­րիստ­նե­րից շա­տերն Ար­ցախ են գա­լիս հյու­սի­սա­յին ճա­նա­պար­հով և մեկ­նում Ստե­փա­նա­կերտ-Գո­րիս մայ­րու­ղով.
ՙԺո­ղո­վուր­դը, որ այս­տեղ ապ­րում է՝ այս ճա­նա­պար­հի եր­կայն­քով, սկ­սեց ըն­կա­լել, հաս­կա­նալ զբո­սաշր­ջի­կի ըն­դու­նե­լու­թյան, հյու­րըն­կա­լու­թյան մշա­կույ­թը: Ու դա շատ կարևոր է՚,- ա­սում է փոր­ձա­գե­տը։

Դա­դի­վան­քի ա­ռեղծ­վա­ծա­յին պատ­մու­թյան է­ջերն օ­րե­ցօր բաց­վում են՝ ա­վե­լի խո­սուն դարձ­նե­լով շուրջ 2 հա­զար տար­վա վա­ղե­մու­թյան վա­նա­կան հա­մա­լի­րի ան­ցյա­լը։ Հա­մա­լի­րի հոգևո­րա­կան­նե­րը հու­սով են, որ ա­րագ տեմ­պե­րով կվե­րա­կանգ­նեն նաև օ­ժան­դակ շի­նու­թյուն­նե­րը և հոգևոր ու պատ­մամ­շա­կու­թա­յին կա­ռույցն ապ­րի ևս 20 դար։

Առավել մանրամասն՝ տեսանյութում 

Author's cover photo
Ամսաթիվ 25 / Հունվար / 2020 : 09-44
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 139585անգամ
Վերջին լուրեր