03 / Հուլիս / 2020 : 09-44

 Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ 

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 11 միլիոնին։

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 10,990,249 մարդ։ Ապաքինվել է 6,149,881 պացիենտ, մահացել՝ 524,176-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։

Ներկայում աշխարհում կա ավելի քան 4․3 մլն ակտիվ դեպք, որից 1 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է ծանր։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 2,837,189 մարդ, մահացել՝ 131,485-ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (1,501,353), այնուհետև՝ Ռուսաստանը (661,165), Հնդկաստանը (627,168), Իսպանիան (297,183)։

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (61,990), Միացյալ Թագավորությունը (43,995), Իտալիան (34,818), Ֆրանսիան (29,875)։

Դիտվել է 30907անգամ
Վերջին լուրեր